Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori 4.02.
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ» հաղթեց «Նոային» և բարձրացավ 3-րդ հորիզոնական

«Լոռի ՖԱ» - «Նոա» հանդիպումով այսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի VBET Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրը։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2։0։ Հանդիպման 12-րդ րոպեին Նիկոլա Տրիպկովիչը բացեց հաշիվը, իսկ 90+2-րդ րոպեին Ղուկաս Պողոսյանը կրկնապատկեց այն։

Այս հաղթանակից հետո «Լոռի ՖԱ»-ն վաստակեց 23 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Նոան» առաջին պարտությունը կրեց այս տարում և այժմ 19 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում։

Տուրի մյուս խաղերը կկայանան մարտի 5-ին և 6-ին։