Բացել լրահոսը Փակել լրահոսը
156849531_4099150433441877_5599362838166602747_n
A A
Պաշտոնական

ՏՄՊՊՀ-ն հրավիրում է մասնակցել մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակմանը

Ազգային ժողովի կողմից նախօրեին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ 

 

Օրենքների փաթեթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս անց, որից հետո նախատեսվում է մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակում։ Դրանց թվում են 

  1. Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությունը և կարգը,
  2. Ապրանքային շուկաների որոշման կարգը,
  3. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը, 
  4. Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը, 
  5. Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակներում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը, 
  6. Չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը,
  7. Պետական օժանդակության գնահատման կարգը։

 

Հրավիրում ենք շահագրգիռ անձանց և կազմակերպություններին, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտներին մասնակցելու վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի մշակմանը։  

Աշխատանքներին մասնակցելու ցանկության դեպքում կարող եք մինչև օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելը դիմել Հանձնաժողով` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնելով հետադարձ կապի տվյալները, ինչպես նաև այն ակտի 

անվանումը, որի մշակման աշխատանքներին մասնակցության նպատակով ներկայացվում է դիմումը:

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 

պետական հանձնաժողով