Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտիկները Տոկիոյի օլիմպիական ուղեգրերը կվիճարկեն Փարիզում

Լոնդոնում անավարտ մնացած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կշարունակվի Փարիզում: Այդ մասին հայտնում է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Մրցաշարը տեղի կունենա հունիսի 4-8-ը։ Բռնցքամարտիկները պայքարը կսկսեն այն փուլից, որտեղ ընդհատվել են մրցումները։ Հայաստանի բռնցքամարտիկները նույնպես կնախապատրաստվեն կարևոր այդ ստուգատեսին։

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն արդեն նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր։