Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 2.03.
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Արարատ-Արմենիային», սակայն մնաց նույն տեղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին»։

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաշվով պարտությամբ՝ 0։1։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Իգոր Պադերինը։

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 18 միավոր, սակայն այն շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը։ «Արարատ-Արմենիան» 21 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում։