Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» 12-րդ խաղում տարավ առաջին հաղթանակը Պրեմիեր լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի խաղում մրցաշարի հետնապահ Երևանի «Փյունիկը» Գյումրիում 2:0 հաշվով հաղթեց տեղի «Շիրակին»:

Հանդիպման 17-րդ րոպեին Նիկիտա Տատարկովը բացել է խաղի հաշիվը, իսկ 90+1 րոպեին Օլեգ Կոժուժկոն ամրապնդել է այն:

Այդպիսով, «Փյունիկը» տարավ իր անդրանիկ հաղթանակը VBET Պրեմիեր լիգայում, որը հիմնադրվել է անցած տարվա ամռանը: Մինչ այդ փյունիկցիները 5 խաղ ավարտել էին ոչ-ոքի, իսկ 6-ում պարտություն էին կրել:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 8 միավոր և բարձրացավ 8-րդ տեղ, իսկ ահա «Շիրակը» իր ունեցած 6 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական: