Բացել լրահոսը Փակել լրահոսը
big_69824e2d8d9c61d2699ce13be059d036
A A
Պաշտոնական

«Գրանդ Քենդի»-ի սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում

Փետրվարի 8-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի խանութ-սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները Ե Ա-ին (ծնված 2018 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: