Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Պաշտոնական

Կայացել է հանդիպում Կիրանցի բնակիչների հետ․ Կառավարությունից մանրամասներ են հայտնում

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը:

 

Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։