Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի երիտասարդ սուսերամարտիկները որոշեցին լավագույններին

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում ավարտվել է Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մրցումների վերջին օրը հաղթողի պատվին արժանացել են Անահիտ Նավասարդյանը՝ խոցասուսեր, Գրիգոր Պապոյանը՝ ճկասուսեր, և Արմեն Խալաթյանը՝ թրասուսեր:

Առաջնության արդյունքներով կազմվել է հավաքական թիմ, որը կնախապատրաստվի ապրիլին Եգիպտոսում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: