Բացել լրահոսը Փակել լրահոսը
2021-01-06t222538z_1411312357_rc2m2l9lmznn_rtrmadp_3_usa-election-protests
A A
Քաղաքականություն

Վաշինգտոնում անկարգությունների հետեւանքով 4 զոհ կա. ավելի քան 50 հոգի ձերբակալվել է

Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 4 հոգի զոհվել է, 52 անձ ձերբակալված է: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

Վաշինգտոնի ոստիկանապետ Ռոբերտ Կոնտին նշել է, որ զոհերից մեկը կին է, մահացել է հրազենային վնասվածքի հետեւանքով:

Նա նշել է, որ մայրաքաղաքի 12 ոստիկան տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել բախումների հետեւանքով, երկուսը հոսպիտալացվել են:
 

Ձերբակալվել է 52 մարդ, մեծ մասը՝ պարետային ժամը խախտելու, իսկ ոմանք՝ ապօրինի զենք կրելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, ովքեր հավաքվել էին Վաշինգտոնում, գրոհել են Կոնգրեսի շենքը և խափանել նիստը։ Ցուցարարները պահանջել են վերադարձնել Թրամփից գողացված ձայները:

Իրավապահները նրանց դեմ կիրառել են արցունաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։