Բացել լրահոսը Փակել լրահոսը
131980282_840110893229758_3531347876258663576_n
A A
Մշակույթ

Պիտի առաջնահերթությունը տրվի մեր պատմության փակ ու սպիտակ էջերը թերթելուն․ գրադարանի տնօրեն

«Իսահակյանական եռատոնի ծրագրերն այդպես էլ մնացին անավարտ»,- այս մասին ասաց «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։

Գրադարանի տնօրենի խոսքով՝ 2020 թվականը «իսահակյանցիների» համար հիշարժան էր նրանով, որ լրանում էր գրադարանի հիմնադրման 85, վարպետի ծննդյան 145 և գրադարանը վարպետի անունով կոչելու 65-ամյակը․ «Մենք այդ երեք տոների անունը դրել ենք «Իսահակյանական եռատոն» և ունեինք հարուստ և բովանդակալից միջոցառումների ծրագրեր, որոնք պարզապես չկարողացանք իրականացնել»,- նշեց նա։

Կորոնավիրուսի պատճառով մարտի կեսից գրադարանն աշխատել է առցանց հարթակում ու տնօրենի խոսքով՝ փորձել այս կերպ ևս չկորցնել կապը ընթերցողների հետ։

Սակայն տարին գրադարանի ընթերցողական թվի վրա լուրջ ազդեցություն է թողել․ «Եթե 2019 թվականի տարեվերջին մենք ունեինք մոտ 40 000 ընթերցող, ապա այս տարի մենք կանգնում ենք 20-21 000-ի վրա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Կարապետյանը։ Այս ամենին զուգահեռ առցանց հարթակում ընթերցողների թիվը, տնօրենի խոսքով,  մեծացել է, իրենք էլ հետաքրքիր տարբերակ են մտածել այնտեղ աշխատելու համար․

«Մենք սկսեցինք կարդալ օնլայն հարթակում։ Մեր հասարակայնության հետ կապերի մասնագետները իրենց հետ սկսեցինք օրական 2 անգամ կարդալ ամառային արձակուրդների համար նախատեսված արտադասարանական ընթերցանության ծրագրերը։Արձագանքը մեծ էր և մենք հասցրեցինք մինչև օգոստոսի կեսերը այդ ծրագրի մոտ 90 տոկոսը իրագործել»,-ասաց նա։

Սեպտեմբեր ամսից ամեն ինչ փոխվեց ու գրադարանը նոր առաքելություն է որդեգրել․«Ես կարծում եմ, որ պիտի առաջնահերթությունը տրվի մեր պատմության փակ ու սպիտակ էջերը թերթելուն ու ընթերցողներին մոտեցնել մեր պատմությանը, գրականության, մշակույթի ակունքներին»,-նշեց գրադարանի տնօրենը։