Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Օմոնիայի» ֆուտբոլիստներն արդեն ժամանել են Երևան (տեսանյութ)

Կիպրոսի ֆուտբոլի չեմպիոն Նիկոսիայի «Օմոնիան» այսօր չարթերային չվերթով ժամանել է Երևան: Այդ մասին հայտնում է կիպրոսյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կիպրոսցիները հանգրվանել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում: «Օմոնիան» այսօր նախախաղային մարզում է անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, որտեղ վաղը չեմպիոնների լիգայի 2020-21թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի շրջանակում կհանդիպի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:

Կիպրոսի չեմպիոնի գլխավոր մարզիչ Հենինգ Բերգը հեռավար կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է, որ իրենք անհամբերությամբ էին սպասում առաջիկա հանդիպմանը:

«Վերջապես սկսվում են եվրոպական խաղերը, որը շատ լավ է «Օմոնիայի» համար: Մենք անցած տարի բավականին հաջող հանդես եկանք Եվրոպայում: Այս տարի էլ կփորձենք նույնպիսի ճանապարհ անցնել: Չնայած խաղում ենք մրցակցի դաշտում, բայց ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար», - ասել է դանիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գավաթների խաղարկության որակավորման փուլում հաղթողները կորոշվեն մեկ խաղում: