Բացել լրահոսը Փակել լրահոսը
gruzia
A A
Հասարակություն

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1104-ի

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 19-ով եւ հասել 1104-ի: Այդ մասին հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում: «Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը 1104 Է, ապաքինվել Է 912 մարդ, մահվան դեպքերի թիվը 16 Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Կարանտինային ռեժիմի ներքո գտնվում Է 5936 մարդ, ստացիոնարներում բժիկների հսկողության տակ Է գտնվում 268 պացիենտ:

Արտասահմանյան երկրներից բուժում ստանալու համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 Է, նրանց թվում կա 38 զինծառայող: Իշխանությունների ներկայացուցիչները վերջին օրերի ընթացքում վարակվածների թվի հերթական կտրուկ աճը կապում են Գարդաբանի մունիցիպալիտետի գյուղերում զանգվածային թեստավորում սկսելու հետ, որտեղ գրանցվել Է ոչ մեծ համաճարակային բռնկում:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունում չեն բացառել, որ գյուղերը կարող են փակել կարանտին սահմանելու պատճառով, քանի որ տեղի բնակչության մեծամասնությունն աշխատում Է Թբիլիսիի բանջարեղենի եւ ապրանքային շուկաներում եւ վիրուսի զանգվածային տարածման սպառնալիք Է ստեղծում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 15 միլիոն դեպք, ավելի քան 650 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: