Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանությունը դիտավորությամբ խախտումներ կատարող վարորդների է հայտնաբերել (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։


Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։


2 վարորդ մեքենան վարում էին ոչ սթափ վիճակում, 6 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3-ի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 1 մեքենայի համարանիշը փոխված էր, իսկ 2-ը գտնվում էին հետախուզման մեջ։


Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, դիտավորությամբ խախտումներ կատարող վարորդները։ Հայտնաբերվեց նման 4 վարորդ։


Հայտնաբերված բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։