A
A
«Արսենալը» 10 մլն ֆունտ է պահանջում Հենրիխ Մխիթարյանի համար. «Ռոման» համաձայն չէ
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Արսենալն» ու Հռոմի «Ռոման» սկսել են բանակցությունները կապված անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս իտալական ակումբում:
Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները, լոնդոնյան ակումբը պատրաստ է 10 մլն ֆունտ սթեռլինգով վաճառել հայ ֆուտբոլիստին, սակայն հռոմեական ակումբը ցանկանում է իջեցնել գինը: Կողմերն առայժմ չեն համաձայնում միայն այդ հարցում:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն անցած տարվա սեպտեմբերից վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում արդեն անցկացրել է 20 հանդիպում և խփել 6 գոլ: