Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մարիա Շարապովան խախտել է կորոնավիրուսի կարանտինը

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան խախտել է կորոնավիրուսի պանդեմիայի համար հայտարարված կարանտինը:

Լրատվամիջոցներում հայտնվել են լուսանկարներ, որտեղ անվանի մարզուհին իր ընկերոջ՝ Ալեքսանդր Գիլկսի հետ, հանգստանում է Լոս Անջելեսի Մանհետեն Բիչի առանձնատներից մեկի պատշգամբում: Ավելին, դրանցում երևում է, որ թենիսիստուհին չի պահպանել նաև պահանջվող 2մ հեռավորությունը:

32-ամյա Մարիա Շարապովան և 41-ամյա բիտանացի միլիոնատեր Ալեքսանդր Գիլկսը իրար հետ հանդիպում են 2018 թվականից: Այս տարվա փետրվարին ռուսաստանցի թենիսիստուհին հայտարարել է կարիերան ավարտելու մասին: