Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» ցանկանում է անվճար ձեռք բերել 2014թ աշխարհի առաջնության հերոսին

Հռոմի «Ռոման», որի կազմում վարձավճարով հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի առաջնությունում հայտարարված ընդմիջման ընթացքում արդեն մտածում է եկող մրցաշրջանին առաջ կազմն ուժեղացնելու մասին: 

Ինչպես հայտնում է Corriere dello sport թերթը, հռոմեական ակումբը հետաքրքված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններով: 2014թ աշխարհի առաջնության հերոսն այժմ շատ հազվադեպ է ընդգրկվում իր թիմի հիմնական կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպման՝ մեկ խաղում անցկացնելով միջինը 40 րոպե:

Գերմանական ակումբը չի պատրաստվում երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա հունիսին: Դա նշանակում է, որ Մարիո Գյոտցեն «Ռոմա» կտեղափոխվի անվճար: Միակ խնդիրը կարող է հանդիսանալ ֆուտբոլիստի կողմից պահանջվող աշխատավարձի չափը: 27-ամյա կիսապաշտպանը «Բորուսիայում» տարեկան ստանում է 10 մլն եվրո աշխատավարձ:

Նշենք, որ 2014թ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի միակ գոլի հեղինակին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև իտալական ևս երկու ակումբներ՝ «Նապոլին» ու Միլանի «Ինտերը»: Ըստ աղբյուրի «Ռոմային» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչին առաջինն է կապվել գերմանացի ֆուտբոլիստի հետ և տեղափոխվելու առաջարկ կատարել: