Բացել լրահոսը Փակել լրահոսը
90256340_112817307025725_3811346750040440832_n
A A
Պաշտոնական

Տրանսպորտով փոխադրել սահմանափակ թվով անձանց․ Արցախի ոստիկանություն

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում առաջիկա օրերին զերծ մնալ

Հայաստանի Հանրապետություն մեկնելուց:

Տրանսպորտային միջոցներով փոխադրել սահմանափակ թվով անձանց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտով:

Անձնագիր ստանալու, փոխանակելու և այլ անձնագրային գործողությունների, տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառման, վերահաշվառման, վարարորդական իրավունքի վկայական, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա ստանալու, ինչպես նաև հանրային ծառայության բնագավառում ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների համար Արցախի Հանրապետության ոստիկանություն դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետն ավարտված է, և դրա փոխանակումը պայմանավորված է միայն ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար, ապա կարիք չկա այն փոխանակելու համար դիմել անձնագրային ծառայություն, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար:

Արցախ / Տեղեկատվական շտաբ