Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ամերիկացի բասկետբոլիստը խոշոր գումար է նվիրաբերել անապահով ընտանիքներին

«Բրուկլին Նեթս» թիմի բասկետբոլիստ Կայրի Իրվինգն իր ծննդյան օրը, մարտի 23-ին, Feeding America ընկերությանը 323 հազար դոլար է նվիրաբերել, որը օգնություն է ցույց տալիս ԱՄՆ անապահով ընտանիքներին

Բացի այդ, 28-ամյակը նշած մարզիկը City Harvest NYC կազմակերպության հետ համատեղ Նյու Յորքի 250 հազար բնակիչների համար սննդամթերք է գնել, քանի որ կորոնավիրուսի կարանտինի պատճառով քաղաքի տարեց մարդիկ պարենամթերք ձեռք բերելիս խնդիրների առաջ են հայտնվում:

Հավելենք, որ «Բրուկլին Նեթսի» խաղարկողը փետրվարի վերջին ուսի վնասվածք է ստացել և երկար ժամանակով դուրս է մնացել: Նա ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 20 հանդիպում: