Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Սամպդորիայի» ֆուտբոլիստները ֆինանսապես աջակցել են իրենց սպասարկող պոլիկլինիկային

Իտալական «Սամպդորիայի» ֆուտբոլիստները, որոնք վերջերս կորոնավիրուսի թեստ էին հանձնել, ֆինանսապես աջակցել են այն բժշկական կենտրոնին, որը հետազոտություն է կատարել:

«Ամբողջ երկրի համար այս դժվարին պահին «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբը իր պարտքն է համարում օգնել այն մարդկանց, ովքեր օր ու գիշեր պայքարում են կորոնավիրուսի դեմ: Այդ իսկ պատճառով թիմի հիմնական կազմը, մարզիչներն ու բժիշկները գումար են հավաքել և փոխանցել Ջենովայի Սան Մարտինո պոլիկլինիկային, որտեղ, իրոք, արտակագ իրավիճակ է տիրում: Հաղթանակը վիրուսի նկատմամբ, որը մենք պետք է տոնենք, դեռ հեռու է, սակայն իրատեսական է», - նշված է ֆուտբոլային ակումբի հայտարարության մեջ:

Հարկ է նշել, որ «Սամպդորիայի» 7 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Ներկայումս բոլոր խաղացողները գտնվում են ինքնամեկուսացման մեջ: