Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նորագավիթ (1)
A A
Հասարակություն

Ավտոներկրողները փակել են Նորագավիթի մաքսատան ճանապարհը (տեսանյութ)

Ավտոներկրողները հավաքվել են Նորագավիթի մաքսատան ճանապարհին, նրանք ակցիա են իրականացնում՝ «Չենք ուզում գնալ Գյումրի» պաստառներով։

Ցուցարարներից մեկն ասաց, թե իրենց պահանջն է, որպեսզի իշխանությունները թույլ տան այս երկու ամսվա ընթացքում էլ մեքենաները մաքսազերծել Երևանում, քանի որ Գյումրի գնալը հարմար չէ։

«1 ամիս, 2 ամիս, 20 օր է մնացել։ Թող մնա այստեղ, ո՛չ շոֆեր ճարենք, ո՛չ շոֆերին փորձանքի մեջ գցենք, ո՛չ շոֆերի ընտանիքի աչքերը թաց պահենք։ Նեղ ճանապարհ, էդ ձմեռվա ժամանակ մենք ո՞ր շոֆերի վրա վստահ լինենք, որ առոք-փառոք մեր մեքենան կտանի, իրան չի սպանի կամ մեկ ուրիշին չի սպանի»,- ասաց ցուցարարներից մեկը։ 

Ավելի ուշ ավտոներկրողները փակեցին Նորագավիթի մաքսատան ճանապարհը:

Ավտոներկրողներից մեկն էլ հարցադրում արեց, թե ամառային անվադողերով մեքենան գալիս է Նորագավիթ, և նորից ծա՞խս անեն, ձմեռային անվադողնե՞ր գնեն Գյումրի գնալու համար, որ ճանապարհին վթարի չենթարկվեն։ 

Ավտոներկորղները բողոքում են նաև, որ հերթեր են գոյանում, չեն հասցնում, ժամերով սպասում են հերթի մեջ։ 

Նրանցից մեկն առաջարկ արեց իշխանություններին․ «Ավելի լավ չէ՞ պետականորեն համաձայնենք․ 1000 դոլար ա մաքսազերծումը, թող դնեն 1050, թող մի հատ հիմնադրամ բացեն, էդ 50 դոլարով գյումրեցիների համար ինչ-որ մի բան ստեղծեն․ մի հատ գործարան բացեն, կամ տեսնեն՝ ով անապահով է, տուն առնեն-նվիրեն, մենք էլ մեզ լավ կզգանք, որ մեր ազգին օգուտ տվինք»։