Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

Ֆուտբոլի բարձրագույն խումբ. «Փյունիկը» հաղթեց «Շիրակին»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում կայացավ 13-րդ տուրի երկրորդ հանդիպումը:

Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց մրցաշարի առաջատարներից մեկին՝ Գյումրիի «Շիրակին»: Հանդիպման 14-րդ րոպեին Դենիս Մախմուդովի խփած միակ գոլի շնորհիվ փյունիկցիները հաղթեցին նվազագույն 1:0 հաշվով: Հարկ է նշել, որ երկրորդ խաղակեսի մեծ մասը տանտերերն անցկացրին 10 ֆուտբոլիստով, քանի որ 51-րդ րոպեին Ռոբերտ Հակոբյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

«Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր և կրկին բարձրացավ 7-րդ տեղը, որը այսօր մի քանի ժամով զբաղեցրել էր «Ուրարտուն», քանի որ այն հաղթել էր «Գանձասար-Կապանին» և վաստակել 15 միավոր: Գյումրիի «Շիրակը» վերջին 10 խաղում կրեց առաջին պարտությունը, սակայն վաստակած 25 միավորով շարունակում է 1-2-րդ տեղերը բաժանել «Արարատի» հետ: