Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gandzasar 21.10.
A A
Սպորտ

Հետնապահ «Գանձասար-Կապանը» հաղթեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Հայաստանի Բարձագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1: 

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց կապանցի ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը։ Երկրորդ կեսի 56-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» հավասարեցրեց հաշիվը, չնայած այդ պահին արդեն մնացել էր 10 ֆուտբոլիստով (32-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել էր Իլյա Անտոնովը)։ Աչքի ընկավ թիմի ավագ Դմիտրի Գուզը։ Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Դավիթ Մինասյանը երկրորդ անգամ գրավեց չեմպիոնի դարպասը, որն էլ վճռեց հանդիպման ելքը։

«Գանձասար-Կապանը» իր երկրորդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում, սակայն 10 միավորով առայժմ զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը:  «Արարատ-Արմենիան» կրեց երկրորդ պարտությունը և վաստակած 19 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում: