Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարուժան Ավետիսյան1
A A
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանին ուզում էին վարչապետ կարգել․ Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն առաջարկում է կազմաքանդել Ազգային անվտանգության ծառայությունը և ստեղծել անվտանգության ազգային համակարգ։

Լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո բազմիցս ասել են, որ նախկին իշխանությունը պատրաստվում է ռևանշի։

«Կարծես թե մեր ասածը անուշադրության էր մատնվում, բայց տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ապացուցեցին դրանք և հիմա էլ մասամբ ընթացքի մեջ են։ Թեև մասամբ կանխվել է, ես նկատի ունեմ և՛ Վանեցյանի անձով երևակված դավադրական պլանը, և՛ Վիտալի Բալասանյանի և «5-րդ շարասյան» այլ ներկայացուցիչների տարաբնույթ, գրոհային ձեռնարկումները մեր պետական ինստիտուտների նկատմամբ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը և հավելեց, որ նախկինների գործունեությունը համակարգում է ԱԱԾ-ն։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ Վանեցյանի անձով երևակված դավադրական պլան, Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց․

«Նիկոլ Փաշինյանին տապալելու, ամենայն հավանականությամբ Արթուր Վանեցյանին վարչապետ կարգելու և այստեղ Կրեմլից ուղիղ կառավարում նշանակելու և այդ ամբողջ մերժված տականքին վերադարձնելու և մեր պետության նկատմամբ հաշվերհարդար տեսնելու դավադրական ծրագրի մասին է խոսքը։ Վանեցյանը իր ճակատագրի տերը չէ, խոսքը Վանեցյան անձի մասին չէ, այլ բոլոր Վանեցյանների, այսօրվա նշանակված ժամանակավոր պաշտոնակատարան էլ է այդ կատեգորիայի, այդ մարդիկ իրենց անձի տերը չեն, նրանք այդքան են խրված այ համակարգի մեջ, որը այն կերել է իրենց անձը, նրանք ոչինչ չեն կարող անել, նրանցից պետք է ձերբազատվել, նկատի ունեմ արգելքների միջոցով հնարավորություն չտալ մոտենալ պետական կառավարմանը և հանրային գործունեությանը և վերջ»։