Բացել լրահոսը Փակել լրահոսը
875197619_1628823112276930_2831163154049635760_n
A A
Պաշտոնական

Արդարադատության նախարարությունը 2027-ին կիրականացնի 6 բյուջետային ծրագիր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2027 թվականի բյուջեի նախագիծը՝ անդրադառնալով ոլորտի հիմնական առաջնահերթություններին և նախատեսվող ծրագրերին։

2027 թվականին նախարարության գործունեության հիմնական ուղղություններն են լինելու դատական և իրավական բարեփոխումների շարունակական իրականացումը, թվային արդարադատության զարգացումը, հանրային ծառայությունների հասանելիության և արդյունավետության բարձրացումը, անձնական տվյալների պաշտպանության համակարգի կատարելագործումը, ինչպես նաև քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարման ծառայությունների կարողությունների զարգացումը։

Արդարադատության նախարարության ծրագրերի իրականացման համար 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 27,5 մլրդ դրամ։

Նախատեսվում է իրականացնել 6 բյուջետային ծրագիր՝ ուղղված դատաիրավական, քրեակատարողական և պրոբացիայի, հարկադիր կատարման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, ինչպես նաև թվային ծառայությունների զարգացմանն ու հասանելիության ապահովմանը։

Նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ 2027 թվականին նախարարության և ենթակա մարմինների կողմից պետական բյուջե կանխատեսվում է ապահովել շուրջ 9,7 մլրդ դրամի մուտքեր, որից 843 մլն դրամը՝ պետական տուրքի, իսկ շուրջ 8,8 մլրդ դրամը՝ այլ եկամուտների գծով։

Նախատեսված ցուցանիշը շուրջ 1 մլրդ դրամով գերազանցում է 2025 թվականի փաստացի ցուցանիշը։ Ընդ որում՝ նախարարության կողմից պետական բյուջե մուտքագրվող եկամուտների շուրջ 65 տոկոսը բաժին է ընկնում կատարողական գործողությունների գծով մուտքերին։