Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԲԴԽ-ն նկատողություն է հայտնել դատավորին՝ Մայր Աթոռի դիվանապետի գործով ինքնաբացարկ հայտնելու համար (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական տույժի է ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Մայր Աթոռի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար։ Կարգապահական վարույթ հարուցելու և դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին դիմել էր Արդարադատության նախարարությունը։ Խորհուրդը Մանուկյանին նկատողություն է հայտարարել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։ Հիշեցնենք՝ այս տարվա մարտին՝ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստի ընթացքում, պաշտպանական կողմը միջնորդել էր դատավորին բացարկ հայտնել։ Պատճառաբանությունն այն էր, որ Մանուկյանը նախկինում աշխատել է Արմավիրի քննչական բաժնում, որտեղ քննվել էր Արշակ Խաչատրյանին առնչվող քրեական վարույթը։