Բացել լրահոսը Փակել լրահոսը
885265312_1760373369427774_1862767548767097926_n
A A
Տնտեսություն

ԵՄ մաքսային համակարգում կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ ԱԳՄԱՆ

Հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները տեխնիկական պատճառներով չեն արտացոլվել Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների՝ TARIC համակարգում։ Այս մասին Ա1+ը տեղեկացավ  ԱԳՄԱ նախարարությունից։ Այս խնդրի մասին ահազանգել  են Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարները։

Ըստ նախարարության՝ ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման տեխնիկական ապահովումը ժամանակ է պահանջել։

Հարցը կարգավորելու նպատակով նախարարությունը ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները համակարգում ամբողջությամբ պետք է արտացոլվեն նոյեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ ԵՄ ինքնավար առևտրային միջոցների ուժի մեջ մտնելուց՝ հոկտեմբերի 10-ից հետո արտահանողների վճարած մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։