«Ռոման» առանց Մխիթարյանի չկարողացավ հաղթել «Վոլսբերգին»
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ավստրիական «Վոլֆսբերգի» հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ Գրաց քաղաքի մարզադաշտում: Առաջին խաղակեսի 27-րդ րոպեին Լեոնարդո Սպինացոլան անկյունայինի խաղարկումից հետո առաջ մղեց իտալացիներին: Սակայն, երկրորդ կեսի 6-րդ րոպեին Մայքլ Լիենդլը անսպասելի հարվածով խփեց պատասխան գոլը: Մնացած ժամանակում կողմերին այլևս չհաջողվեց գավել դարպասները և գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1: Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը:
Երկու թիմերն էլ վաստակեցին 4-ական միավոր և շարունակում են գլխավորել J խմբի աղյուսակը: Նույն խմբում ընգրկված «Իստամբուլ Բաշակշեհիրն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» նույնպես ոչ-ոքի խաղացին (1:1) և այժմ ունեն մեկական միավոր:
Երրորդ տուրը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Այդ օրը «Ռոման» կհյուրընկալի գերմանական թիմին: