Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

3.5 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր՝ ուռուցքաբանության ոլորտում

Ուռուցքաբանական կենտրոնի շուրջ ծավալվող խոսակցություններին զուգահեռ, պարզվում է, այս ոլորտում նոր փոփոխություններ են սպասվում։

Խոսքը, մասնավորապես, ներդրող ընկերությունների հետ նոր համագործակցության մասին է։ 

Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության Ազգային Ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր–Մինասյանը։

Նա նշեց, որ երկու օր անց կհայտարարվի աննախադեպ ներդրումային ծրագրի մասին՝ ուռուցքաբանությանը վերաբերող կլինիկական և կրթական ոլորտում։

Խոսքը վերաբերում է ավելի քան 3,5 միլիոն դոլարի ներդրման ծրագրին։ 

Վահե Տեր-Մինասյանը շատ մանրամասներ չնշեց՝ ասելով, որ առավել մանրամասն ծրագրի մասին կհայտարարվի ուրբաթ օրը։