A
A
Ճի՞շտ էր արդյոք Հենրիխ Մխիթարյանի՝ Իտալիա տեղափոխվելը․ հարցման արդյունքները
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այսօր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել է Հռոմի «Ռոմա», որտեղ մեկ տարի հանդես կգա վարձավճարով:
«Ա1+»-ը հարցում էր անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպես են վերաբերում Մխիթարյանի երկրպագուները նրա՝ Իտալիա տեղափոխվելուն։
Ճի՞շտ որոշում է կայացրել արդյոք Հենրիխ Մխիթարյանը՝ Անգլիայից տեղափոխվելով Իտալիա։ Այս հարցմանը մասնակցել է 531 հոգի։
Նրանց 64 տոկոսը նշել է, որ Իտալիա տեղափոխվելը ճիշտ որոշում է։ 23 տոկոսը նշել է, որ պարզապես այլընտրանք չկար։ 9 տոկոսը հարցվածների նշել է, որ կարեւորը թոփ առաջնությունում խաղալն է։ Եւ հարցվածների 4 տոկոսը գտնում է, որ Իտալիա տեղափոխվելը սխալ որոշում էր։