Բացել լրահոսը Փակել լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա» (տեսանյութ)

A A

Իտալիայի «Ռոման» քիչ առաջ պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:

 

Ինչպես հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, հայազգի ֆուտբոլիստը ակումբում հանդես կգա վարձավճարով մինչեւ 2020թ հունիսի 30-ը: «Ռոման» այդ վարձակալության համար Լոնդոնի «Արսենալին» կվճարի 3 մլն եվրո փոխհատուցում: Պայմանագրի ավարտից հետո իտալական ակումբը առաջինը իրավունք ունի ձեռք բերելու մեր ֆուտբոլիստին:

    

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես կգա 77 համարի տակ: