Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131542
A A
Հասարակություն

«Պետությունը պետք է առաջնորդվի երեխայի կենսական շահով»․ քննարկում (տեսանյութ)

Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարածեց հայտարարություն, որով առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները:

Այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց և այսօր կողմ ու դեմ մասնագետները լրագրողների հետ զրույցում հայտնեցին իրենց կարծիքն այդ առաջարկության մասին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետք Անահիտ Քալանթարյանն ասաց, որ իրենց համար անակնկալ էր, որ  հաստատությունների տնօրեններն անակնկալի են եկել, որովհետև իրենք մինչև գործընթացը սկսելը քննարկել են նրանց հետ, լսել են իրենց։

«Կոլեկտիվի անդամների հետ հանդիպել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Հաստատության աշխատակիցները և տնօրենները տեղյակ են եղել իրականացվող գործընթացներից, և մենք ամենօրյա կապի մեջ ենք եղել նրանց հետ»,- ասաց Անահիտ Քալանթարյանը։

«Save the Children Armenia» կազմակերպության երեխայի պաշտպանության փորձագետ Գրիգոր Գրիգորյանցն էլ նշեց, որ այս որոշումը նպատակահարմար է և վաղուց պետք է ընդունվեր։

«Դա սահամանդրական նորմ է, որ ցանկացած որոշում կայացնելիս պետությունը պետք է առաջնորդվի երեխայի կենսական շահով»,-ասաց Գրիգոր Գրիգորյանցը։

Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության դաստիարակ Ռուզաննա Եգանյանն էլ ասաց, որ առաջին հերթին ծնողներն են զանգահարում և ցանկանում, որ իրենց երեխաները հաճախեն վերոնշյալ դպրոց, քանի որ իրենց երեխաները չունեն հագուստ, չունեն գրենական պիտույքներ։

Նրա խոսքով՝ հաստատությունը արգելք չի հանդիսանում երեխաների և ծնողի շփման համար։