A
A
Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖեյսբուք սոցիալական ցանցում վերջին օրերին համակարգային կերպով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, որոնք նախ փորձել են պաշտպանության նախարարի և պաշտպանության նախարարության պաշտոնական էջերի մեկնաբանությունների բաժիններում իբր հանրային կարծիք ձևավորել կամ ազդել դրա ձևավորման վրա, ապա նաև արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրում սոցիալական ցանցի տարբեր խմբերում: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
«Համակարգված այս գործողության հեղինակները, սակայն, բախվել են իրենց համար դառը իրականության (տե՛ս լուսանկարները)։
Ի դեպ, կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու. ձեր ականջները երևում են»,- նշում են ՊՆ-ից: