Բացել լրահոսը Փակել լրահոսը
842330724_1415047710833915_1712602333772012541_n
A A
Պաշտոնական

Միրզոյանն ու Աբդելատին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատի հետ: 

Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ընդգծվել է Եգիպտոսի աջակցությունը խաղաղության օրակարգին:

Անդրադառնալով բազմակողմ հարթակներում առկա հարցերին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ քննարկվող հարցերի դինամիկան և բովանդակությունը պետք է համապատասխանի և աջակցի խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին: 

Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով: