Չի կարա ինչ-որ մի անհատ կամ կուսակցություն որոշի, որ մեր սեփականությունը պետք ա քանդեն․ կրպակատերեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի մոտ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հավաքվել են Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի խանութների սեփականատերերն ու տնտեսվարողները։ Նրանք բողոքում են իրենց խանութների հնարավոր քանդման դեմ։ Ըստ հավաքվածների՝ ապամոնտաժման աշխատանքները նախատեսված են հոկտեմբերի 13-ին։
Տնտեսվարողները պնդում են, որ իրենցից շատերն ունեն տարածքների սեփականության իրավունքի վկայականներ, և պահանջում են, որ քաղաքային իշխանությունները հաշվի առնեն իրենց իրավունքներն ու տարիների ընթացքում կատարած ներդրումները։
Հավաքվածները մտահոգված են ոչ միայն իրենց գույքը կորցնելու, այլև ապրուստի միջոցից զրկվելու հեռանկարով։ Նրանց խոսքով՝ խանութներից ստացվող եկամուտն իրենց ընտանիքների ապրուստի հիմնական աղբյուրներից է։
Տնտեսվարողները քաղաքապետարանից պահանջում են պարզաբանումներ ստանալ քանդումների իրավական հիմքերի վերաբերյալ և լուծում գտնել ստեղծված իրավիճակին։
Մանրամասները՝ տեսանյութում։