Բացել լրահոսը Փակել լրահոսը
screenshot-2026-10-12-191948-1791818398599-770x_
A A
Պաշտոնական

Ալավերդիում հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է նկատվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել կնոջ մարմինը և մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած կնոջ ինքնությունը։