Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131494
A A
Հասարակություն

Ինչպե՞ս են ընթանում «Մալաթիա մոլ»-ում հրդեհի մարման աշխատանքները

«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջ փրկարարական ջոկատներում առկա բոլոր տեխնիկական միջնոցները ներգրավված են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգի իրավիճակների արձագանքման խմբի պետ փոխգնդապետ Հակոբյանը։

«Սա նման չէ ոչ մի հրդեհաշիջման աշխատանքի։ Տարածքը բաց է, օդի ներթափանցման արդյունքում մեծաքանակ այրվող փայտանյութ, էլեկտրատեխնիկա կա»,- նշեց նա։

Ըստ փոխգնդապետի՝ հրդեհը բռնկվել է կառույցի նկուղային հատվածում։

«Այս պահի դրությամբ՝ բոլոր հրշեջ փրկարարներն աշխատում են շնչառական ապարատների միջոցով, այսինքն՝ շնչելու համար ոչ պիտանի տեղերում։ Պայթունավտանգ նյութեր այս պահի դրությամբ չի հայտնաբերվել»,- ասաց նա։

Փոխգնդապետը չգիտի, թե որքան մակերես է, բայց ըստ նրա՝ շատ մեծ է։

«Այս պահի դրությամբ տեղամասեր կան, որ արդյունավետ հանգման են գնում, այսինքն՝ մեկուսացման, մյուս մասերում նույնը չի հաջողվել, եթե քաղաքացիները չխանգարեն ջրատար մեքենաների ինտենսիվ մեկնմանը, ամեն ինչ, հուսով եմ, որ բարեհաջող կավարտվի»,- տեղեկացրեց նա։

Հիշեցնենք, որ այսօր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ում։