Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitledտգռտհռ
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

ԱՄՆ-ում ավարտվեց «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Օգոստոսի 10-ից 12-ը տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար, որտեղ Արոնյանը դարձավ հաղթող՝ Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ կիսելով 1-ին հորիզոնականը։

Այսօր կայացած կայացած 3 պարտիաներում Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, պարտվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտին և ոչ-ոքի խաղաց Յու Յանգիի հետ։

Այսպիսով, Արոնյանը 18 հնարավորից վաստակեց 13 միավոր։ Նույնքան միավոր վաստակեց նաեւ Մաքսիմ Վաշյե Լագրավը:

Իսկ  Օգոստոսի 13-14-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշար: Շարունակեք հետեւել.