A
A
«Հին Հռոմի գունեղ տեսիլները» Երեւանում են
Աջակցիր «Ա1+»-ինՄինչեւ սեպտեմբերի 29-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով եզակի ցուցահանդեսը։
Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։
Ցուցադրությունը ներառում է տարատեսակ նյութերի կիրառությամբ ստեղծված խճանկարների պատկերագրական և զարդային հարուստ տեսականի։