Բացել լրահոսը Փակել լրահոսը
68475936_3050323331675118_7858344143565619200_n
A A
Սպորտ

ՀՖՖ-ն հնարավորություն է տվել ակումբներին գործել առանց «ճնշումների»․ մարզական լրագրող

Հայկական ֆուտբոլային ակումբների վերջին շրջանի հաջողությունները, ըստ մարզական լրագրող Գեւորգ Ղազարյանի, կապված է առաջնության ակումբների որակի բարձրացման, ֆինանսական որոշակի կայության, գումարների ներհոսքի եւ ներդրումների ավելացման հետ․ 

«Փյունիկը գնել է Արթուր Սողոմոնյանը՝ ֆուտբոլին նվիրված մոսկվայաբնակ գործարար, Արարատ Արմենիայի անունը կապված է Տաշիր Գրուպի հետ ու նրանք, միայն նախորդ տարի մտնելով Հայաստանի առաջնության բարձրագույն խումբ, դարձան չեմպիոն ու հիմա արդեն այդ կոչման շնորհիվ պայքարում են Եվրոպական մրցասպարեզում։ Բագրատ Նավոյանը շարունակում է խոշոր գումարներ ծախսել Ալաշկերտում, Արցախը ենթարկեցին ռեբրենդինգի՝ «ՆՈԱ» կամ նույն «Նոյ» անվամբ ակումբի հիմք դրվեց, որը արդեն լրջագույն գումարներ է ծախսել։ Բանանցում ներդրումներ է անում մեկ այլ գործարար Ջևան Չելոյանցը։ Կարճ ասած՝ բոլորը գրեթե ակտիվ են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Ղազարյանը։ 

Եվրոպա լիգայի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 3 ակումբներից երկուսը՝ «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը», ստացել են որակավորման 3-րդ փուլ անցնելու ուղեգիր։ Իսկ «Ալաշկերտը» պարտությունից հետո դուրս մնաց հետագա պայքարից։ 

Արդյոք մեր ակումբների հաղթանակները կապվա՞ծ են նաեւ ՀՖՖ նոր ղեկավարության հետ։ 

Գեւրոգ Ղազարյանը նշում է, որ ֆեդերացիան դաշտն ազատականացրել է «ՀՖՖ-ն հնարավորություն է տվել ակումբներին՝ գործելու ավելի ազատ,  առանց՝ «ճնշումների»։ Այսինքն՝ ֆեդերացիան նպաստավոր միջավայր է ապահովում։ 

Փաստացի հենց այսօր կմեկնարկի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն 10 ակումբներ, առաջին անգամ այդքան շատ՝ 2000-ականների սկզբից հետո, երբ քանակը իջավ ութի, հետո ընդհանրապես խայտառակ՝ 6-ի»։