Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 2.08.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Ստյաուային», բայց դուրս մնաց Եվրոպայի լիգայից

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Բուխարեստում հաղթեց ռումինական «Ստյաուային»:

Դաշտի տերերը արդեն 9-րդ րոպեին բացեցին հաշիվը: Սակայն մինչեւ առաջին կեսի ավարտը «Ալաշկերտը» երեք գոլ խփեց եւ շոշափելի առավելություն ստացավ: Երկու անգամ աչքի ընկավ Մարմենտինին, մեկ՝ Գալվաոն: Մեր թիմը նաեւ թվային առավելություն էր ստացել, քանի որ տանտերերի ֆուտբոլիստ Բալասեն 27-րդ չոպեին հեռացվել էր դաշտից վերջին հույսի կանոնի խախտման համար:

Ավաղ, մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց երկրորդ խաղակեսում զարգացնել հաջողությունը: Հակառակը, 59-րդ րոպեին նրանք երկրորդ գոլը բաց թողեցին, իսկ չորս րոպե անց Մարմենտինին կարմիր քարտ ստացավ եւ լքեց խաղադաշտը: Մնացած ժամանակում դարպասի նոր գրավում չգրանցվեց:

Այդպիսով, «Ալաշկերտը» չնայած հաղթեց 3:2 հաշվով, սակայն դուրս մնաց պայքարից, քանի որ մեկ շաբաթ առաջ Երեւանում ավելի խոշոր հաշվով էր զիջել մրցակցին (0:3):