Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Արդյո՞ք Երևանի ավագանին մեկ տարում կատարել է տրված խոստումները (տեսանյութ)

Արդյո՞ք Երևանի ավագանին մեկ տարում կատարել է տրված խոստումները: Այսօրվա քննարկումը Կրթության ոլորտում իրականացվելիք խոստումներն էին:

«Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները ամբողջ տարում ոլորտին առնչվող որևէ ծրագիր չեն ներկայացրել:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն արդարանում է՝ կրթության հանձնաժողովում ներկայացուցիչ չունեն, բայց խնդիրների մասին տեղյակ են:

 «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը ներկայացրեց կատարված փոփոխություններն ու առաջիկայում սպասվելիք աշխատանքները:

Քննարկվել է մանկապարտեզներում վճարովի երկարօրյա ծառայության ներդրումը՝ աշխատող ծնողներին օգնելու համար։ Հաշվարկներ են կատարվում վարձավճարը որոշելու ուղղությամբ։