Բացել լրահոսը Փակել լրահոսը
_DSC3810
A A
Մշակույթ

Վահան Արծրունու համերգի հասույթը՝ անվճարունակ ուսանողներին

Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած բարեգործական համերգով ազդարարվեց «Արծրունի» հիմնադրամի ստեղծման մասին։ Նախաձեռնությունը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, մշակութային գործիչ Վահան Արծրունունն է։

Ինչպես նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, հիմնադրամը միավորելու է բժշկական տոհմերի ներկայացուցիչներին՝ հանուն ապագա բժշկության։ «Համերգից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է այն ուսանողներին, որոնք ուսման վարձի կարիք ունեն։ Բժիշկը կարող է բարեկեցիկ կյանքով չապրել, բայց նա պետք է բարեկիրթ ու բարեպաշտ լինի։ Մաեստրո Սմբատյանի ղեկավարած նվագախումբը, որ այսօր մեզ հետ է, մաեստրո Արծրունին քայլ են անում միավորելու բժշկական տոհմերը»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը։

Վահան Արծրունին նկատում է, որ նորաստեղծ հիմնադրամը միավորելու է անցած 100 տարիների ընթացքում ձևավորված բժշկական դինաստիաները և կաշխատի ի նպաստ համալսարանի, կրթության, բժշկական գիտության և հումանիզմի։ Ակադեմիական, համալսարանական արժեքները, ուսանողական համայնքի խնդիրները և ապագա բժիշկների հեռանկարային գործընթացները լինելու են հիմնադրամի ուշադրության կենտրոնում։

Համերգին մասնակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը։ Կատարվեց Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքը, որը պարոն Արծրունին գրել է Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Վահան Արծրունին նշեց, որ շարքն առաջին անգամ ներկայացվել է 2002 թվականին։ «Այս տարի նշվում է Կոմիտասի 150-ամյակը, և այլ ծրագիր չէր կարող ներկայացվել։ Առաջին անգամ «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքը կատարվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ։ Ինձ համար չտեսնված առիթ է առաջին անգամ աշխատել նվագախմբի երաժիշտների հետ»,- նշեց Վահան Արծրունին։