Երբ թոշակառուները ռեստորան գնում են աշխատանքի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏիկին Շուշանիկը խոհարարի օգնականի աշխատանքը գտել է թոշակի անցնելուց հետո։ Աշխատանք երկար է փնտրել: Ինքը միակ աշխատակիցը չէ Էջմիածնի «Հին օրերի երգ» ռեստորանում:
63 –ամյակը լրացած կանայք երեքն են։
Նրանց թիվը շուտով կավելանա։ Ռեստորանը աշխատանքի է հրավիրում 63 տարեկանից բարձր տատիկ -պապիկների։ Հայտարարությունից հետո նորաբաց ռեստորանում զանգերը չեն դադարում։ Այստեղ մի քանի օրից կընտրեն 10 թոշակառու աշխատողի։
Սա առաջին սոցիալական ռեստորանն է Հայաստանում, որի գաղափարը ծնվել է 2018թվականին ։
Այն իրականացվում է «Հայ միասնության խաչ» ու «Մաչանենց տուրիզմ և արտ» կազմակերպությունների համատեղ ջանքերով։
Սոցիալական ռեստորանի ղեկավար Արփինե Բաբախանյանը հուսով է՝ որ առաջիկայում էլի աշխատանքի հայտարարություն կտան։ Բայց ամեն ինչ կախված է՝ այցելուների քանակից:
Մանրամասները տեսանյութում.