Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

2020թ. շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։

Այդ մասին, Ազգային ժողովում պատասխանելով «Ա1+»-ի հարցին, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մյուս տարվա բյուջետային հայտով նախատեսել ենք շտապօգնության բյուջեի մոտ 1 000 000 000 դրամի աճ: Սա ենթադրելու է թե՛ աշխատավարձերի բարձրացում, թե՛ հավելյալ բրիգադների ներգրավում, որպեսզի կարողանանք կանչերը ժամանակին սպասարկել»,- տեղեկացրեց նա։

Թորոսյանը թվեր չնշեց աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ մարզերի կանչերն այլ գին ունեն, մայրաքաղաքինը՝ այլ։ 

Հիշեցնենք, Կառավարության որոշմամբ՝ շաբաթներ առաջ  Շտապօգնության աշխատակիցներին և մյուս բուժաշխատողներին տրամադրվեց սոցփաթեթ։