Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Արցախին» եւ բարձրացավ 1-ին տեղ (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նախավերջին՝ 35-րդ տուրի, երկու հանդիպում:

Մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց նախավերջին տեղում գտնվող «Արցախին»: Տանտերերը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարան: Երկու գոլերն էլ հեղինակեց Անտոն Կոբյալկոն:

Օրվա երկրորդ խաղում Հայաստանի արդեն նախկին չեմպիոն «Ալաշկերտը» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բանանցի» հետ: Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Էդգար Մանուչարյանը, իսկ 90+2-րդ րոպեին հյուրերի խաղացող Վարդան Պողոսյանը վերականգնեց հավասարույթունը:

 «Արարատ-Արմենիան» տարած հաղթանակից հետո վաստակեց 58 միավոր եւ շրջանցեց 1-ին տեղում ընթացող «Փյունիկին», որն ունի 57 միավոր:  «Բանանցը» այսօրվա ոչ-ոքիից հետո պահպանեց 3-րդ տեղը՝ վաստակելով 52 միավոր: Նրան հաջորդող «Ալաշկերտը» մեկ միավոր քիչ ունի: Առաջնության նորեկ «Արցախը» 25 միավորով շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում: