Բացել լրահոսը Փակել լրահոսը
henrix
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ  Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին։ Ակումբը որոշում է կայացրել՝ քննարկելով Հենրիխի եւ նրա ընտանիքի հետ։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ   և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է այս որոշմանը Ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով բոլոր արդիական տարբերակները՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք չէ թիմի հետ մեկնել Եվրոպայի լիգայի եզրափակչին: Նման խաղեր ֆուտբոլիստների համար ոչ հաճախակի են պատահում, և ինձ համար մեծ ցավ է այն բաց թողնելը: Ես երկրպագելու եմ իմ թիմակիցներին: Եկեք տուն բերենք գավաթը»,-  Ֆեյսբուքյան  իր էջում գրել է Մխիթարյանը:

 

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: