Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Ուղիղ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ներկայացնում է  իր խոստացած ուղերձը դատական համակարգի վերաբերյալ։

Նա շեշտում է, որ Հայաստանի ժողովուրդը անվստահություն ունի դատական համակարգի նկատմամբ եւ  մշտապես  մտածում է՝ «դավադրություն է արվում իր դեմ»։

Նիկոլ Փաշինյանն ասում է,ո ր խոստացել է չխառնվել դատական համակարգի աշխատանքին, բայց չի կարող երաշխավորել, թե  այն  չի ենթարկվում  ստվերային եւ ապօրինի ազդեցությունների։

Դատական համակարգը, կոռուպցիոն օղակների հետ իր կապի միջոցով նաեւ  ջուրն է նետում քննչական մարմինների աշխատանքը, -ասում է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հույս է ունեցել,ո ր որոշ դատավորներ կհրաժարվեն իրենց կարգավիճակից՝ հասկանալով, որ իրավիճակ է փոխվել, բայց այդ տեղի չունեցավ

Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, քանի որ  դատական համակարգը երկրի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար  խոչնդոտ է դարձել։ 

 Դատական համակարգը վիրահատական միջամտության կարիք ունի,- ասում է  Նիկոլ Փաշինյանը՝  թվարկելով քայլերը, որ պետք է անել։ 

Մասնավորապես՝  բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի, գույքային վիճակի, նախորդ շրջանում գործունեության մասին։

Պետք է  հրաժարական տան այն դատավորները, որոնց կայացրած վճիռների արդյունքում Եվրադատարանը որոշում է կայացրել ընդդեմ ՀՀ-ի։

Ըստ նրա՝   այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ կամ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին:

Բացի այդ անցումային արդարադատության ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար:

Վարչապետը հայտնում է, որ ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական աշխատանք՝ այս ամենը կյանքի կոչելու համար։

Ըստ նրա՝ եթե պետք լինի հանրաքվե կամ սահմանադրական փոփոխություններ, պետք է գնալ նաեւ այս ճանապարհով։

Վարչապետը հայտարարեց,ո ր նա քննարկել է միջազգային կազմակերպությունների հետ եւ հուսով է կստանա աջակցություն։