Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collagerrr
A A
Հասարակություն

Դուք կփոխեի՞ք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը. հարցում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մտավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին, ժամը 16:00–ին։ 

Չորս օր շարունակվող դռնբաց դատական նիստում պաշտպանները   միջնորդություն են  ներկայացրել  Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝  նաեւ հիմնավորելով՝ ինչու կալանքը պետք է փոխվի։

Մեղադրող կողմը բոլորովին այլ կարծիք ունի։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  համոզիչ չի թվում, որ Սահմանադրական կարգի տապալման մեջ  մեղադրվող  Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվելով չի խոչնդոտի քրեական գործի քննությանը։

Այսօր դատարան են եկել նաեւ  Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ  Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը՝  վերահաստատելով  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությունը։

Նրանք  երաշխավորել են, որ  Ռոբերտ Քոչարյանը ազատության պայմաններում  չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խորհրդակացկան սենյակում  դատավորը քննարկելու է նաեւ այս երաշխավորությունը։

Մինչ դատավորը որոշում կկայացնի,  առաջարկում ենք մասնակցել «Ա1+»-ի հարցմանը.