Բացել լրահոսը Փակել լրահոսը
levon  muradyan, nkar
A A
Մշակույթ

«Նման մասշտաբ ամեն տեղ չէ, որ կարելի է տեսնել». Լևոն Մուրադյան (տեսանյութ)

Թավջութակահար Լևոն Մուրադյանը «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը մեծ իրադարձություն է համարում Հայաստանի համար: Նա վստահեցնում է, որ շատ բարդ գործ է իրականում նման փառատոն կազմակերպելը: «Բազմաթիվ փառատոնների եմ մասնակցել,-ասում է թավջութակահարը,- և կարող եմ փաստել, որ նման մասշտաբ ամեն տեղ չէ, որ կարելի է տեսնել»:

Երգիչ, բանահավաք Հայրիկ Մուրադյանի թոռը՝ թավջութակահար Լևոն Մուրադյանը, ապրում է Պորտուգալիայում և  դասավանդում է Լիսաբոնի բարձրագույն երաժշտական կոնսերվատորիայի թավջութակի դասարանում:

 «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ է արդեն երկրորդ անգամ: Նրա խոսքով մրցույթին մասնակցող թավջութակահարները, հիմնականում պատրաստված և շնորհալի երեխաներ ու պատանիներ են:

«Շատ հուսադրող է, որ նման դպրոց ունենք»,- ասում է անվանի թավջութակահարն ու հավելում, որ մեր թավջութակի դպրոցը՝ սկսած Մեդեա Աբրահամյանից, միշտ էլ բարձունքի վրա է եղել: