Բացել լրահոսը Փակել լրահոսը
Safrastyan
A A
Քաղաքականություն

Թուրքիան իր ժխտողական քաղաքականությունը կշարունակի վարել. թուրքագետ  (տեսանյութ)

Ապրիլի 24-ին լրանալու է Հայոց ցեղասպանության 104-րդ տարին: ՀՀ ԳԱԱ  արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որևէ  սկզբունքային փոփոխություն չի սպասում: Նա կարծում է որ Թուրքիան իր ժխտողական քաղաքականությունը կշարունակի վարել, իսկ այն երկրները որոնք փորձում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝  Թուրքիայի հետ սրված հարաբերություններ ունեն։ 

«Հայոց ցեղասպանության ճանաչման  գործընթացը, դա  ոչ միայն երկկողմանի հարաբերությունների խնդիր է , այլ նաև ցեղասպանությունների կանխարգելման  խնդիր է»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը և ավելացնում,  որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարծես թե, տեղափոխվում է նաև մահմեդական աշխարհ:

Թուրքագետը հույս ունի, որ մահմեդական աշխարհը  վեր կկանգնի կրոնական ընդհանրության գաղափարից, և կանդրադառնա այդ ծանրագույն հանցագործությանը, քանի որ այն պետք է դատապարտվի անկախ կրոնական պատկանելությունից:

Բացի այդ, պետք է հաշվի առնել երկու ՀՀ-ի և Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքերը, արդյո՞ք ցեղասպանության ընդունումը օգուտ կբերի ընդունող երկրին: Ռուբեն Սաֆրաստյանը առանձնացնում է  մի  կարևոր կետ. Ամերիկան չի կարող հաշվի չառնել Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը մերձավոր արևելքում, քանի որ ամերիկյան ռազմավարության մաս է կազմում այն  ու պետք է հաշվի առնի Թուրքիայի գոյությունը  և նրան ընդունի որպես դաշնակցի: